Գազայում զոհերի թիվը հասել է 37,598-ի
![](/timthumb.php?src=disc/23-06-24/f40a14545f2235da15a9cba28970352d.jpg&w=450)
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մոտ 37,6 հազար պաղեստինցի է մահացել, ավելի քան 86 հազարը վիրավորվել է։
Նման տվյալներ է ներկայացնում Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37,598-ի, ևս 86,032 մարդ վիրավորվել է», - ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել է իր պաշտոնական թելեգրամյան ալիքում:
Գազայի առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում 47 պաղեստինցի է զոհվել, ևս 121-ը վիրավորվել