Ռումինիան որոշել է ստեղծել սեփական անօդաչու թռչող սարք
Ռումինական անօդաչու թռչող սարքի նախատիպը կարող է իրականացվել մինչև 2024 թվականի վերջ, նախատեսվում է ամռանը պատրաստել նախագծի թեման, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռադու Օփրեան։
«Համոզված եմ, որ մինչև ամառվա վերջ մենք պատրաստած կլինենք ռումինական անօդաչու թռչող սարքի նախագծի թեման»,-ասել է Օփրեան։
Նա ընդգծել է, որ դրանից հետո երկրում կհայտնվի «100% ռումինական անօդաչու թռչող սարք»։