Երևանում հրդեհ է բռնկվել աղբատար ավտոմեքենայում
![](/timthumb.php?src=disc/22-06-24/f7b23ab32e25d216eff0f1821a43169c.jpg&w=450)
Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ադոնցի փողոցում աղբատար ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի 14/11 հասցեի մոտ կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում։
Հրշեջները մարել են կրակը։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։