Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատված
![](/timthumb.php?src=disc/22-06-24/7df6be9743b8aa1108a59643bfac4fa6.jpg&w=450)
Հունիսի 22-ին, ժամը 04։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել երթևեկելի հատված՝ երկկողմանի փակելով ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը վերականգնվել է: