Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
![](/timthumb.php?src=disc/20-06-24/d7979873bbf46555efd1b6a6d5ed4f3f.jpg&w=450)
Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ հիմնավորման՝ շնորհիվ նոր փողոցների անունների, որոնք արտացոլում են կարևոր մշակութային ստեղծագործությունների անվանումները, բնակիչները հնարավորություն կունենան ավելի իրազեկված լինել իրենց մշակութային ժառանգությանը և պատմությանը: