«Tesla»-ն Մասիսում բախվել է բազալտե եզրաքարերին. կան տուժածներ
![](/timthumb.php?src=disc/20-06-24/3a55dec3e581d1a132e124a5596f842a.jpg&w=450)
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հերացի փողոցի 15 հասցեի մոտ «Մորենա» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Tesla» մակնիշի ավտոմեքենան բախվել է բազալտե եզրաքարերին և կան տուժածներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ժամանումը քաղաքացիները օգնություն են ցուցաբերել մեքենայում գտնվող՝ Մասիս քաղաքի բնակիչներ 23-ամյա Լևոն Աբգարյանին և 23-ամյա Արման Մարտիրոսյանին: