Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիայում մասնակցել է Սեբաստիան Լըկորնյուի կողմից պաշտոնական ընդունելությանը
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի կողմից պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
Ավելի վաղ նախարարն այցելել էր Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդես: