Ծաղկալանջ գյուղում այրվել է ավտոմեքենա
![](/timthumb.php?src=disc/19-06-24/984b7da3467301982454dd854059baa8.jpg&w=450)
Հունիսի 19-ին, ժամը 17:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։