Հրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկում
![](/timthumb.php?src=disc/18-06-24/7b7311710a5b6e28a6d41c4854de09c0.jpg&w=450)
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավթաշեն 3-րդ թաղամասում գործող ՄԳ սուպերմարկետի հետնամասի շենքերից մեկի 1-ին հարկի պատշգամբում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:
Հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի պատշգամբում կուտակված փայտը, ջերմահարվել սանhանգույցի առաստաղն ու բնակարանի 80 քմ տարածքում գտնվող պլաստմասսե իրերը: