Երևան-Բաթումի-Երևան գնացքը շուտով կսկսի ուղևորափոխադրումները
![](/timthumb.php?src=disc/18-06-24/4527ae7b03bed49a486296d32a7b1d0a.jpg&w=450)
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել է Երևան-Բաթումի-Երևան գնացքով ուղևորափոխադրումներն առաջիկայում սկսելու մասին։
Ընկերությունը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է ՝ Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը և
հանգստի նպատակով Վրաստան՝ Սև ծով, մեկնողներն արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից։
Ընկերությունից հավելել են, որ չվացուցակի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հասանելի է իրենց պաշտոնական կայքում։
Ավելի վաղ՝ հաղորդվել էր, որ հունիսի 14-ից վերականգնվել է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, որը խաթարվել էր Հայաստանի հյուսիսային շրջաններում ավերիչ ջրհեղեղից, որի հետևանքով վնասվել էր երկաթգծի ավելի քան 2 կմ հատվածը: