Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
![](/timthumb.php?src=disc/18-06-24/19614022c5daa96bc3cc10e0911e7378.jpg&w=450)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Ռաֆայել Գարեգինյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի):
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։