Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ
![](/timthumb.php?src=disc/17-06-24/e701ef1652e35a527ed3f39988ba23b6.jpg&w=450)
Հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Toyota Corolla», «Hyundai» և «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաներից մեկը շտապօգնության ավտոմեքենա է։