Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ. քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում
![](/timthumb.php?src=disc/16-06-24/243e115e4fe03db00a6934cf9ed07c32.jpg&w=450)
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում:
Հանդիպմանը քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում երեկ մասնակցել է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»։