8 նախկին աշխատակցուհի հայց է ներկայացրել Մասկի դեմ՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգությունների համար
Ամերիկյան SpaceX ընկերության ութ նախկին աշխատակցուհի հայց է ներկայացրել ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկի դեմ՝ վերջինիս մեղադրելով սեռական ոտնձգությունների համար, հաղորդում է NBC News-ը։
Փաստաբանները լրագրողներին տրամադրել են հայցի պատճենը, որն ուղարկվել է Կալիֆոռնիայի նահանգային դատարան:
Բողոքողները պնդում են, որ Մասկն անձամբ է հրամայել նրանց ազատել աշխատանքից այն բանից հետո, երբ նրանք բաց նամակ են գրել, որում ասվում է, որ SpaceX-ում սեռական ոտնձգություններ են տեղի ունենում:
Հայցում նշվում է, որ Մասկը ղեկավարում է ընկերությունը «մութ ժամանակներում»։
«Նա կանանց վերաբերվում է որպես սեքսուալ օբյեկտների, որոնք գնահատվում են ըստ իրենց կրծկալի չափսերի, աշխատակիցներին «գրոհում է» անառակ սեքսուալ կատակներով, իսկ նրանց, ում դուր չի գալիս այդ ամենը, առաջարկում է աշխատանք փնտրել այլ վայրում»,- նշել են կանայք: