Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցները քիչ առաջ ազատ են արձակվել, հայտնում է РИА Новости-ն։
Նրանք չեն տուժել։
Նշվում է, որ պատանդառուները ոչնչացվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոստովի մարզի ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության թիվ 1 քննչական մեկուսարանի խցերից մեկում պահվող մեղադրյալները պատանդ են վերցրել քրեական համակարգի երկու աշխատակցի։
Պատանդառուները ձերբակալվել էին ահաբեկչության կասկածանքով։