Ֆլորիդայի նահանգում շնաձկները շոգի պատճառով ավելի հաճախ են վնասում մարդկանց
Ֆլորիդայի նահանգում մարդկանց վրա շնաձկների հարձակումների աճի պատճառը բացահայտել են ամերիկացի գիտնականները։ Փորձագետների կարծիքով՝ շոգ եղանակի պատճառով շնաձկներն ավելի ագրեսիվ են դարձել, հաղորդում է Live Science-ը։
Հունիսի 7-ին երեք մարդ վիրավորվել է Ուոլթոն շրջանի ափերի մոտ շնաձկների հարձակման հետևանքով։
Ֆլորիդայի համալսարանի շնաձկների հետազոտման ծրագրի տնօրեն Գևին Նեյլորի խոսքերով, վերջերս շոգ, չոր եղանակի պատճառով գետերից և առուներից Մեքսիկական ծոց ավելի քիչ քաղցրահամ ջուր է հոսում: Դա թույլ է տվել աղի ջրերին մոտենալ ափին՝ իրենց հետ բերելով պլանկտոն։ Պլանկտոնի հետևից էլ գալիս են ձկները՝ սնվելու համար, ձկների հետևից էլ՝ շնաձկները: