Ռեպրեսիաները նոր փուլ են մտել․ Էլինար Վարդանյան
![](/timthumb.php?src=disc/15-06-24/f0963bf26ff134076c2d86654c3e7368.jpg&w=450)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղ առավոտից սկսվել է բերման ենթարկելու և խուզարկությունների ուղղորդված ալիք: Րոպե առ րոպե տեղեկություն ենք ստանում հերթական բերման ենթարկվածի կամ հերթական խուզարկության մասին:
Այս պահին էլ խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Փաստաբաններ Արսեն Բաբայանը և Սերգեյ Հարությունյանը մեկնում են խուզարկության վայր: Ավելի ուշ կլինեն հայտարարություններ:
1937 թիվը վերադառնում է»։