Գեղարքունիքում «BMW»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ․ կա զոհ
Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW» մակնիշի և «SHACMAN» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ից դուրս բերել մահացածի մարմինը: