G7-ն Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե վերջինս հրթիռներ մատակարարի Ռուսաստանին
G7 երկրները սպառնացել են Իրանին նոր միջոցներով Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու դեպքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, մինչդեռ և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը բազմիցս հերքել են զենքի մատակարարման մասին հայտարարությունները։
«Մենք կոչ ենք անում Իրանին դադարեցնել օգնությունը Ռուսաստանին ուկրաինական պատերազմում, չփոխանցել բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ, քանի որ դա կդառնա լուրջ էսկալացիա և ուղղակի սպառնալիք Եվրոպայի անվտանգության համար՝ ներառյալ նոր միջոցների ձեռնարկում»,- ասվում է փաստաթղթում։
Լրատվամիջոցը գրում է, որ փետրվարի վերջին արևմտյան լրատվամիջոցներն արդեն առանց ապացույցների նշում էին, որ Իրանը հունվարի սկզբից իբր մոտ 400 բալիստիկ հրթիռ է փոխանցել Ռուսաստանին։ Նյու Յորքում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հերքել է մեղադրանքները։ Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի կողմից իրանական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ արևմտյան երկրների պնդումներն անհիմն են, և Իրանը խստորեն դատապարտում է դրանք։