Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ իր ամուսնությունը փրկելուց
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի՝ մշտապես նյարդային վիճակում լինելուց ու ծխելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականին ինսայդերը հայտնել է, որ Ջենիֆեր Լոպեսը հոգնել է Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները փրկելուց։
«Բենը հիանալի տղա է, բայց նա կարող է տխուր լինել և փչացնել տրամադրությունը: Ամբողջ աշխարհը դա տեսավ անցյալ տարի Գրեմմիի ժամանակ արված լուսանկարներում, նա ընդհանրապես չժպտաց: Նա անդադար ծխում է, անտեղի խոսքեր է նետում և կարծես հավերժ նյարդայնացած է: Հիանալի ռեժիսոր և դերասան, բայց, գիտեք, նրա հետ այնքան էլ ուրախ չէ: Չնայած նա հրաշալի հայր է»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, պատմել է ինսայդերներից մեկը: