Մխիթար Հայրապետյանը Starlink-ի հետ քննարկել է առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել եմ Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում եմ ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,-գրել է նախարարը։