Շիրակի մարզպետն այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած բազմանդամ ընտանիքին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած Նվեր Բաղդասարյանի բազմանդամ ընտանիքին։ Վերջինս ծնողների և զավակների հետ ապրում է Գյումրիում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
«Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ինչպես նշել ե, մենք ձեր կողքին ենք, միշտ սիրով և կընդունենք բոլորիդ, և կայցելենք ձեզ։ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցների խնդիրների լուծման համար։ Ինչպես գիտեք, արդեն մեկնարկում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, և ուրախ կլինեմ, որ Շիրակում բնակարան գնեք ու հաստատվեք մեզ մոտ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նվեր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին այցելության և անմիջականության համար և ներկայացրել առաջիկա անելիքները։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է, որ լիազորությունների և հնարավորությունների շրջանակում կանի ամեն ինչ նրանց աջակցելու նպատակով։