Ուժերի գերլարումով ամեն ինչ պետք է ներդնենք, որպեսզի այս մարդիկ ժամ առաջ հեռանան. Բագրատ սրբազան
![](/timthumb.php?src=disc/08-06-24/17ce40776a21b62328e3177da51700c2.jpg&w=450)
Մեր թշնամին ամեն օր մի բանով ցույց է տալիս, որ ինքն է և թելադրողը և տերը: Այս մասին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
«Արարատ Միրզոյանն ասել է, որ պարաստ են մի ամսից խաղաղության պայմանագիր կնքելու: Մեր տղաները, Արցախի ռաազմաքաղաքական ղեկավարությունը դեռ բաքվի բանտերում են, իսկ էս մարդիկ պատրաստ են պյմանգիր կնքելու: Սրանք ոչ թե խաղաղության պայմանագիր են ուզում կնքել, այլ վերջին տապանաքարը դնել Հայաստանի Հանրապետության վրա: Մենք ուժերի գերլարումով ամեն ինչ պետք է ներդնենք, որպեսզի այս մարդիկ ժամ առաջ հեռանան: Այդ օրերը շատ մոտ են: Մենք իրավունք և հնարավորություն չունենք մեր ձեռքից բաց թողնելու այս ազատագրման վերջիին արարը»,- նշեց նա: