ԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների հետևանքով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել է դրանցից 16-ը, ինչի հետևանքով որոշ համայնքների բնակչության հետ արտաքին կապը կտրվել է։
Նախարարի տեղակալ Ք․ Ղալեչյանն ակնկալել է ԱՄԷ օժանդակությունը 1 կամուրջի վերականգնման կամ 1 շարժական կամուրջ տեղակայելու հարցում։