Կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց․ Բագրատ Սրբազան
![](/timthumb.php?src=disc/04-06-24/569919ae3682cbfaec816c075404b838.jpg&w=450)
Այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ է։
«Մենք այցելել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի մեր հարցումներին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլոց»,-այս մասին ՄԻՊ գրասենյակի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Քիչ ուշ նա հայտարարեց, որ ՄԻՊ խոսնակը գալիս է հանդիպման։
«Հիմա տեսեք տարբերությունը, բոլոր գերատեսչությունների դիմաց ոստիկանական ահռելի շարքեր էին, ՄԻՊ-ի դիմաց չկան։
Կա՛մ Մարդու իրավունքների պաշտպանն իրենց աչքում կարևորություն չունի, կա՛մ ուզում են ցույց տալ, որ ՄԻՊ-ը իրոք ծառայում է մարդկանց»,-ասաց Սրբազան։