Ամբարձիչի վրայից UAZ-ը ընկել է 36-ամյա տղամարդու վրա․ նա տեղում մահացել է
![](/timthumb.php?src=disc/04-06-24/c40bcc490d8ccf1a49ded7a8612eb58e.jpg&w=450)
Հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 36-ամյա Դավիթ Հ.-ն իրեն պատկանող «UAZ 3507» մակնիշի բեռնատարը իրենց բակում վերանորոգելիս է եղել, երբ ամբարձիչի վրայից մեքենան ընկել է իր վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Դավիթ Հ.-ն տեղում մահացել է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: