Գազ չի լինելու
![](/timthumb.php?src=disc/04-06-24/8ec9de20b98edb5efe748f1120afb07e.jpg&w=450)
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Լ.Մադոյան. Սուրեն Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Աթարբեկյան, Թումանյան, Մայակովսկու, Պուշկինի, Ս.Համբարձումյան, Ցուլուկիձեի, Արագածի, Գորկու, Տերյան փողոցների, Սպանդարյան 7-րդ, Ս.Համբարձումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, Հաղթանակի պողոտայի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 4-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների և Ջրաբեր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։