Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները Ավանեսյանին ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը
![](/timthumb.php?src=disc/03-06-24/79a4ebb4c3716435b394928c901dd78f.jpg&w=450)
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Տավուշի և Լոռու մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են աղետի գոտում բնակչության բուժսպասարկման ներկայիս պատկերը:
Նշված մարզերում հեղեղի հետևանքով`
-բուժօգնության տրամադրման խնդիրներ չկան.
-դեղապահովումն իրականացվում է ամբողջ ծավալով, այդ թվում` մարդասիրական դեղերի տրամադրմամբ.
-պատվաստանյութերի սառցե շղթայի ապահովման խնդիրներ չեն առաջացել.
-բնակչությունն իրազեկված է վարակների կանխարգելման վերաբերյալ, այս պահին շեղումներ չկան:
Պատասխանատուները ներկայացրել են նաև իմունականխարգելման աշխատանքները, կարմրուկի տարածումը կանխելու նպատակով իրականացված միջոցառումները և պատվաստումային ցուցանիշները:
Ներկայացվել են նաև մարզային բժշկական կենտրոնների խնդիրները, առաջարկները, քննարկվել դրանց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները»,- նշված է հաղորդագրության մեջ: