Հունիսի 3-20-ը Բաղյան փողոցի առանձին հատվածներ գիշերային ժամերին փակ են լինելու
![](/timthumb.php?src=disc/03-06-24/1b03388e0573ee2f47f8731723c5d3dd.jpg&w=450)
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 3-20-ը` ժամը 21:00-07:00-ն, փակ է լինելու Բաղյան փ. - Գայի պ. խաչմերուկից մինչև Բաղյան փ. - Գյուրջյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը։
«Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարhահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: