Մբապեն Մակրոնին ասել է, որ այսօր երեկոյան Ռեալը կհայտարարի իր տրանսֆերի մասին
![](/timthumb.php?src=disc/03-06-24/c64245859fe5e859fcadc0ed8581cf4a.jpg&w=450)
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ իր՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին կհայտարարվի այսօր հունիսի 3-ի երեկոյան, ArmSport-ի փոխանցմամբ՝ հայտնում է լրագրող Անդրես Ռամոսը։
Քաղաքական գործիչը ներկա է գտնվել Եվրո-2024-ին նախապատրաստվող Ֆրանսիայի հավաքականի մարզմանը և զրուցել ֆուտբոլիստի հետ։
Ավելի վաղ L’Equipe-ը հայտարարել էր, որ մադրիդյան ակումբը մտադիր է այսօր հայտարարել 25-ամյա ֆրանսիացու հետ գործարքի մասին։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։