Դիտարկվել է Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը
Հունիսի 3-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շրջայցը շարունակել են Գյուլագարակ համայնքում, դիտարկել Հոբարձի բնակավայր տանող փլուզված կամուրջը:
«Մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամուրջը վնասվել էր Գարգառ գետի վարարման հետևանքով: Այժմ Հոբարձի կարելի է գնալ Վարդաբլուր բնակավայրի այլընտրանքային ճանապարհով։ Մինչ խնդրի հիմնովին լուծումը, քննարկվել են ժամանակավոր կամրջի կառուցման հնարավորությունները»,-տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: