Մեծ Մասրիկում ծնվել է ընտանիքի 9-րդ երեխան
![](/timthumb.php?src=disc/03-06-24/874261447a4632675bf386b903543d12.jpg&w=450)
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի բնակիչներ Արմեն Մանուկյանի և Աննա Շաբոյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել ընտանիքի 9-րդ երեխան։ Նորածինը տղա է, 2770 գրամ քաշով և 51 սմ հասակով։
Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ:
«Փոքրիկի ծնունդը գրանցվել է 2024 թվականի մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բժշկական կենտրոնի ծննդատանը։
Նորածինն ունի 2 եղբայր և 6 քույր»։