Վերա Բրեժնևան խոստովանել է, թե ինչու է հեռացել «ВИА Гра» խմբից
Վերա Բրեժնևան պատմել է այն մասին, թե ինչու է հեռացել շատ հայտնի «ВИА Гра» խմբից: Երգչուհին այդ խմբում ելույթ էր ունենում 2002-2007 թվականներին: Այդ երաժշտական նախագիծը հանդիսացել է Բրեժնևայի կյանքի անբաժանելի մասը: Խմբի անդամների հետ նրանք եղել են ընտանիքի պես: Խմբից հեռանալուց հետո' նա անգամ դիմել է հոգեբանի օգնությանը: Այսօր նա ուրախությամբ է վերաբերվում այն օրերին, որ անցկացրել է այդ խմբում: Խմբում, սակայն մշտապես աշխատանքը լարված է անցել: Երբեմն հոգնածությունը հասել է այն մակարդակի, որ նա չի կարողացել անկողնուց վեր կենալ: Էմոցիոնալ խնդիրների պատճառով նա լքել է խումբը:
«Շատ էի հոգնել: Եվ ես հասկացա, որ ես պետք է լքեմ խումբը, բացի այդ աղջիկս՝ Սոնյան պետք է գնար առաջին դասարան: Ես վերջապես պետք է կարգին մայր լինեի: Աշխատակազմից ոչինչ կախված չէր, պետք է աշխատես այնպես, ինչպես ասում են: Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե խմբի 3 անդամ որոշեն հանգստանալ կամ նման մի բան: Խումբը պետք է մշտապես միասին լինի: Դրա համար ես հեռացա, կարելի է ասել ստեղծագործական հանգիստ»,- խոստովանել է երգչուհին: