Գնել Սանոսյանը հետևել է Այրում կայարանի երկաթգծի վնասված կամրջի վերափոխման աշխատանքներին
ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում․
«Աղետի գոտի, օր 8-րդ։
Այսօր կրկին այցելել եմ Այրում կայարան, որտեղ ակտիվորեն ընթանում են գործածությունից ելած երկաթգծի նախկին կամրջի վերափոխման աշխատանքներ։
Երկաթուղային հին կամուրջը վերափոխվում է տրանսպորտային միջոցների համար ճանապարհի, որն այսօր արդեն բետոնապատվում է։
Այս եղանակով բեռները հնարավոր կլինի երկաթուղով հասցնել մինչև Այրում կայարան, այնտեղից արդեն բեռնատարներով տեղափոխել»,- գրել է նախարարը։