Հայտնի է Սլովենիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
![](/timthumb.php?src=disc/02-06-24/e3a71a036869cf57ca25eb18b8d9ab37.jpg&w=450)
Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Անդրեաս Արղիրուն, մրցավարի օգնականներ՝ Նիկոս Էղլեզուն և Մարիոս Դիմիտրադիսը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Դեյան Բելաժիչն է Սլովենիայից:
Սլովենիա - Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։