Թուրքիայում կալանավորել են երկու նախարարների որդիներին՝ թմրանյութերի շրջանառության համար
Թուրքիայի դատախազությունն այսօր մեղադրանք է ներկայացրել ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարների որդիներին, որոնց կասկածում են կոռուպցիայի, մաքսանենգության, թմրանյութերի շրջանառության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Փոխանցվում է, որ նրանք այժմ գտնվում են կալանքի տակ:
Հայտնի է, որ ձերբակալել են ևս 40 հոգու: Նրանք կասկածվում են հանրային մրցույթների խարդախություններ կատարելու, պաշտոնի չարաշահման և կաշառակերության մեջ: