«Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն․ ՊԵԿ
![](/timthumb.php?src=disc/27-05-24/dad0f920e10e06b26d950286b830d4c9.jpg&w=450)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:
««Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
«Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: