Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
![](/timthumb.php?src=disc/27-05-24/f85037f4b981232106c4ba8b1cf79732.jpg&w=450)
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ իր խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի կալանքը երկարաձգվել էր 5 ամսով։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նրան Բաքվում շինծու մեղադրանքներ են առաջադրել։