Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել․ Սանոսյան
![](/timthumb.php?src=disc/27-05-24/0e21213fd3bef449f18d92bdcc8bf6a8.jpg&w=450)
Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել, որոնցից 5-ը խոշոր կամուրջներ են։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ընդհանուր առմամբ՝ 17 կամուրջ է փլուզվել։ Դրանց մի մասը փոքր կամուրջներ են՝ համայնքային նշանակության, բայց նաև փլուզվել է 5 խոշոր կամուրջ, և մեզանից մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանք վերականգնելու համար։ Այդ կամուրջների փլուզման հետևանքով ստեղծվել է բնակավայրերի հետ կապի լուրջ խնդիր։ Եթե փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են և այդ համայնքներում կապի խնդիր չկա, խոշոր կամուրջների փլուզման պարագայում կապի խնդիր ստեղծվել է»,- ասաց Սանոսյանը։