20-ամյա երիտասարդը չուներ վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենայում ատրճանակ կար
![](/timthumb.php?src=disc/27-05-24/93cf2692e563334a6254fdcc1e1fef2a.jpg&w=450)
Մայիսի 24-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, կանգնեցրել են «Պորշ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ 20-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Արտաքին զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակ:
Երևանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ապօրինի զենք-զինամթերք պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: