Նոր Գվինեայում սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 670 մարդ
![](/timthumb.php?src=disc/27-05-24/ed5cd0469ebb61825291815791f31089.jpg&w=450)
Ավելի քան 670 մարդ է զոհվել Պապուա Նոր Գվինեայի հյուսիսում գտնվող հեռավոր շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի հետևանքով, հայտնում է CNN-ը։
Յամբալի գյուղում ավելի քան 150 տուն վերածվել է ավերակների։
Ավելի քան 250 տուն տարհանվել է, մոտ 1250 մարդ տեղահանվել է, և շատ տեղացիներ ժամանակավոր կացարաններում են բնակվում: