Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ
![](/timthumb.php?src=disc/26-05-24/95fdc93530691ae2d1152655f02f7495.jpg&w=450)
Աղետի գոտում կա երեք զոհ, հայտնում է ՆԳՆ-ն։
Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին: