ՄԻՊ աշխատակազմը Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է մշտադիտարկման աշխատանքներ
Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով:
«ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ:
Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը խորապես վշտակցում է զոհվածների հարազատներին։
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարն է (096) 116100»: