Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
![](/timthumb.php?src=disc/26-05-24/2cb24369d5190b5be70750b3560a4088.jpg&w=450)
Այսօր՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14:10-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին։
Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք։
4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։