Վտանգավnր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի (լուսանկարներ)
ՀՀ ներքին գործերի նախարարությունը թարմ տեղեկություններ է տրամադրել հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ:
Երևան քաղաքում նախնական տվյալներով ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Նախնական տվյալներով` վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես՝ 28-ը՝ Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիրում, 22-ը՝ Ալավերդիում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջանում, 7-ը՝ Այրումում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: