Գազ չի լինելու
![](/timthumb.php?src=disc/26-05-24/c156a8a49a2153e8116d78103d14e044.jpg&w=450)
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան, Բագրատունյաց, Եղբայրության, Հովսեփյան, Չեխովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Վահագնի, Ուռենիներ, Վանահովիտ թաղամասերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Քասախ համայնքի (ամբողջությամբ) գազասպառողների, «Ալգազ», «Սառը Գազ», «Ս.Լ.Լ-Գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։
Ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Թթուջուր բնակավայրի գազասպառողների, «Ուրսա-Մաժոր» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, Ճամբարակի ԲԿ-ի, «Նադարյան Արսեն» ՍՊԸ-ի, սեփականատեր Տիգրան Շահնազարյանի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։