Բորելը հիշեցրել է Իսրայելին, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումները պարտադիր են
Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ Միջազգային դատարանի ընդունած որոշումը պարտադիր է՝ շաբաթ օրը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, դրանք պետք է իրականացվեն արդյունավետ և ամբողջությամբ»,- գրել է Բորելը X ցանցում:
Իսրայելը շարունակում է պնդել, որ չի իրականացրել և չի իրականացնելու ռազմական գործողություններ Ռաֆահի տարածքում՝ ուղղված պաղեստինյան խաղաղ բնակչության ոչնչացմանը։
Միաժամանակ, ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, շաբաթ առավոտյան իսրայելական զորքերը շարունակել են գործողությունները Ռաֆահում։