«Սիրում եմ մաքրություն և արդուկ անել». բլից հարցեր՝ Ժաննա Բուտուլյանին
![](/timthumb.php?src=disc/24-05-24/77d933656b693e8b87760546d86f6e6f.jpg&w=450)
Tert.am Life-ը ներկայացնում է նոր հարցազրույցի շարք: Բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:
-Փոքր ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ
- Ես միշտ երազել եմ ու վստահ եմ եղել, որ դառնալու եմ դերասանուհի
-Աստղային հիվանդությամբ վարակվե՞լ եք
- Երբեք չեմ վարակվել, դա կարող է փաստել իմ շրջապատը: Հակառակը, տարիների ընթացքում ավելի խոհեմ եմ դարձել
- Ի՞նչ տիպի մարդկանց հետ չեք շփվի ընդհանրապես
-Ում չեմ հարգում… իսկ չեմ հարգում շահամոլ և երկակի ստանդարտներով ապրող մարդկանց
- Ինչի՞ց եք ամաչում
-Կամաչեմ, եթե անպատեհ մեկին վիրավորեմ կամ նեղացնեմ
-Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում
-Ամենօրյա մանր գործերը, անկողին հավաքել և այլն
- Իսկ կենցաղային գործերից ի՞նչն եք հաճույքով անում
-Մաքրություն, խոհանոցում եմ հաճույք ստանում, սիրում եմ արդուկ անել, այդ ընթացքում մտքերս եմ կարգի բերում
-Ինչի՞ց եք վախենում
- Չեմ ուզում պաթետիկ հնչի, բայց վախենում եմ Աստծո տիրույթից դուրս գալուց
-Ի՞նչ եք անում տխուր ժամանակ
-Մեկուսանում եմ, երաժշտություն եմ լսում և մտածում եմ
-Ձեր մասին լսած ամենամեծ սուտը
-Բոլոր ստերը շատ մանր են եղել
-Ինչի՞ մասին եք երազում
- Հոգևորի մասին այս պահին ուզում եմ լռել, եթե խոսենք նյութական երազանքների մասին, երազում եմ նոր նվաճումներ կարիերայում