Իսրայելական զորքը շարժվում է դեպի Ռաֆահի կենտրոն, ևս երեք պատանդի դի է հայտնաբերվել
Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտնում են, որ զորքը շարժվում է դեպի Ռաֆահ քաղաքի կենտրոն՝ իրականացնելով «թիրախային և նպատակային» գործողություններ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:
Իսրայելի տվյալներով՝ Ռաֆահից արդեն տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Առանձին գործողությունները շարունակվում են նաև մյուս շրջաններում: ՑԱՀԱԼ-ի ղեկավարությունը հայտնել է, որ Ռաֆահում հայտնաբերել են ևս երեք պատանդի մարմին, որոնց սպանել են հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակման ժամանակ:
Գործողությունները չեն դադարում նաև Արևմտյան ափի Ջենին բնակավայրում: Ըստ պաղեստինյան աղբյուրների՝ երկու օրվա ընթացքում 12 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։
Բուն Իսրայելում շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ պահանջելով ազատ արձակել Գազայի հատվածում գրեթե յոթ ամիս պահվող պատանդներին։