Ոզնին զբաղեցրել է թռիչքուղին՝ երկար ժամանակով հետաձգելով ինքնաթիռի թռիչքը
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Լրագրողների խոսքով, ինքնաթիռի անձնակազմը պատրաստ է եղել թռիչքի, սակայն կենդանին թույլ չի տվել։
«Ոզնին զբաղված էր թռիչքուղու մեջտեղում ուտելիք փնտրելով և չէր ուզում տեղ բացել մեր ինքնաթիռի համար», - ասել է օդաչուն։
Գազետա.ռու-ն գրում է, որ օդանավակայանի աշխատակիցները փորձել են ոզնուն քշել ասֆալտից ու խոտերի մեջ գցել, բայց նա չի ցանկացել հեռանալ։